Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին, տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է կապերի հետևողական խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: