Հայտնաբերվել է կողոպտիչը, ով ՌԴ քաղաքացուց հափշտակել էր մոտ 15 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 31-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Դադյանին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս կասկածվում է այս տարվա հոկտեմբերի 25-ին Արաբկիր վարչական շրջանում 55-ամյա Սերգեյ Ա-ի ձեռքի «բարսետկան» հափշտակելու և ըստ տուժողի հայտարարության՝ իրենից 15 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ։