ՀՀ պաշտպանության նախարարությունը քննարկման է հրավիրում ճտքավոր կոշիկ արտադրողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

ՊՆ

ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների որակական հատկանիշները բարձրացնելու և հետագայում ԶՈՒ զինծառայողներին առավել արդիական և հարմարավետ, ինչպես նաև սեզոնային ճտքավոր կոշիկներով ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունը ս.թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետական զինվորական կոմիսարիատի (ք. Երևան, Բաբայան 6) խորհրդակցությունների դահլիճում կազմակերպելու է բաց քննարկում:

Քննարկմանը կարող են մասնակցել կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ քաղաքացիներ:

Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 11-ը, ժամը 18:00-ն, հաստատել մասնակցությունը 010-29-43-47, 055-50-60-50, 077-00-87-78 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ. փոստի հասցեով՝ նշելով կազմակերպության անվանումը և/կամ մասնակցի(ների) անուն ազգանունը: