ԵԱ. Հայաստանի տղամարդկանց շախմատի թիմը պարտվեց Անգլիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

.

Բաթումիում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան կազմով մրցեց Անգլիայի թիմի հետ և պարտություն կրեց 1.5 ։ 2.5 հաշվով:

Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին, իսկ Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ միավոր վաստակել:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 9 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: Ռուսաստանը 12 միավորով առաջատարն է: