Թուրքական զինուժը գնդակոծել է սիրիական Թել Վարդ գյուղը․ կա զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

Թուրք զինվորականները ականանետերից գնդակոծել են Սիրիայի հարավ-արևելյան Ռաս էլ-Այնի սահմանամերձ Թել Վարդ գյուղը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Ekhbariya հեռուստաալիքին: Միջադեպի հետևանքով մեկ կին է զոհվել, ևս 4 խաղաղ բնակիչ վիրավորվել է:

Մինչ այդ սիրիական լրատվամիջոցները հաղորդել էին Թել Վարդում թուրք զինվորականների և նրանց աջակցող սիրիական ընդդիմության զինված կազմավորումների ու սիրիական բանակի միջև բախումների մասին: Նշվում էր, որ գյուղի ուղղությամբ մի քանի հրետանային հարված է հասցվել: Սիրիական ՍԱՆԱ-ն էլ հաղորդել է Հասակե քաղաքի Աս-Սալհիա թաղամասում ահաբեկչության մասին, ինչի հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ականապատ մոտոցիկլետ է պայթել: Վիրավորներին հոստիպալացրել են: