Սերժը թող հարցիս պատասխանի, ո՞նց անիծեց երկրի հերը՝ կեղծելով սահմանադրությունը. Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

«ՍԴ-ի խնդրի չլուծված լինելը կանգնեցրել է երկրում մի շարք բարեփոխումների ընթացքը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, հավելելով, որ խոսքը մասնավորապես դատարանների վեթինգի, կամ այլ կերպ ասած անցումային արդարադատության խնդրի լուծման մասին է:

Բանախոսի պնդմամբ, կանգնել է նաև «Մարտի 1»-ի գործի ընթացքը, քանզի դատավորների մի մասը սպասում է՝ արդյո՞ք Հրայր Թովմասյանը կհաղթի այս գործընթացում, թե նոր իշխանությունները կհասնեն իրենց ուզածին՝ ստեղծելով նոր ՍԴ:

Արամ Մանուկյանն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի՝ իր հնարավոր ձերբակալման մասին խոսքին, «Մարտի 1»-ին և Քոչարյանի գործին, «Հոկտեմբերի 27»-ի հնարավոր վերաբացմանը, Փաշինյանի վարած քաղաքականությանն ու ներքաղաքական մի շարք ուշագրավ հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: