Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Թեհրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության՝ մասնակցելու Թեհրանում կայանալիք էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին:

Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի հանդիպումները ԻԻՀ գործընկեր գերատեսչությունների ղեկավարների, մասնավորապես էներգետիկայի, նավթի, ճանապարհների և քաղաքաշինության, ներքին գործերի նախարարների հետ»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news