ԵՄ-ն բացառում է Մեծ Բրիտանիայի Brexit-ի շուրջ նոր բանակցությունների հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

Եվրամիությունը բացառում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի առանձնանալու պայմանների մասին նոր բանակցությունների հնարավորությունը, ասել է ԵՀ մամուլի ծառայության ներկայացուցիչ Մինա Անդրեեւան։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ ԵՄ-ը որոշում էր ընդունել Brexit-ը հետաձգել մինչեւ հունվարի 31-ը (հոկտեմբերի 31-ի փոխարեն), քանի որ Մեծ Բրիտանիայի առանձնանալու պայմանների մասին պայմանագիրը, որը ճշգրտվել է, առայժմ լրիվ չի վավերացվել երկրում։ Առանց վավերացման այդ փաստաթուղթը չի կարող ուժի մեջ մտնել, իսկ երկրի ելքը միությունից՝ առանց համաձայնության, սպառնում է բավական տհաճ տնտեսական իրադարձություններով՝ ինչպես երկրում, այնպես էլ մայրցամաքային Եվրոպայում։

«Այս հետաձգման որոշման մեջ, Մեծ Բրիտանիայի հետ համաձայնությամբ, ԵՄ-ը հստակ հայտարարեց, որ որեւէ նոր բանակցություն բացառված է»,- ասել է Անդրեեւան։