Ես հեղափոխական չեմ, ուզում եմ ապրել որպես քաղաքացի․ Վաչե Երիցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

«Ես հեղափոխական չեմ, ես ուզում եմ ապրել որպես ՀՀ քաղաքացի, որպես արվեստագետ, իմանալ, թե ի՞նչ նոր ներկայացում է եկել Հայաստան, ի՞նչ դիրիժոր է երգչախումբը ղեկավարում օպերայի բեմում: Ես ինչո՞ւ պետք է այդքան քաղաքականացված լինեի՝ ինչպես հիմա եմ: Ինձ ինչո՞ւ պետք է հետաքրքրի, թե իմ քաղաքի աղբը որ կազմակերպությունն է տեղափոխելու,- ասում է դերասան Վաչե Երիցյանը,- մեր ուղեղներն այսօր լցված են, թե ո՞ւմ ձերբակալեցին, ով ում քավորն է: Հեղափոխությունից հետո իմ հույսը կորավ, ես այլ կերպ էի պատկերացնում, երբ հրապարակում զգում էի այն հզոր էներգիան, որ այդ օրերին հորդում էր մեզ վրա»:

Դերասանի հետ զրուցել ենք նաև այն ֆիլմերից, որոնցում նկարահանվել է: «Գոյ» թատրոնի բեմում մարմնավորած դերերին ենք անդրադարձել: Զրուցել ենք նաև «Ես եմ» ֆիլմից, որում վարպետի՝ Սոս Սարգսյանի հետ նկարահանվելու երջանկությունն է ունեցել Վաչե Երիցյանը:

Ավելի մանրամասն դիտեք տեսազրույցում: