Շախմատի հավաքականի հաջորդ մրցակիցն Ադրբեջանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

.

Հայաստանի շախմատի ազգային ընտրանիների հաջորդ մրցակիցներն Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   Բաթումում ընթացող առաջնությունում հաջորդիվ տղամարդկանց հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ: Կանայք՝ Ռուսաստանի:

7-րդ տուրից հետո կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում 5-րդն են և ունեն 10 միավոր: 13 միավորով առաջատարը ռուսներն են: Տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում 6-րդն է 9 միավորով: Այստեղ ևս Ռուսաստանն է առաջատարը (12 միավոր):

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news