Որոշ համայնքապետերի դեմ բացահայտ գրոհ է սկսվել. ՊՎԾ-ն ստուգումներ է սկսելու. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 1, 24News

.

«Փաստ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են ՀՀ համայնքների ղեկավարների ընդհանուր քաղաքական «դիմագծից», քանի որ ՀՀ համայնքապետների գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» եւ անվերապահ հավատարմության երդում չի տվել։ 

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս թեման առավել սուր է դրված Լոռու մարզում, որտեղ «հնաբնակ» համայնքապետների նկատմամբ բացահայտ գրոհներ են սկսել եւ փորձում են ամեն կերպ «բիծ» գտնել եւ նրանց վրա մի որեւէ գործ «կարել»։ 

Թերթի աղբյուրը փոխանցում է, որ նման վիճակ է տիրում մարզի մի շարք խոշորացված համայնքներում։ 

Մասնավորապես, ներկայումս «մութ ամպեր» են կուտակվել Ստեփանավանի, Թումանյանի, Ախթալայի, Շնողի եւ Օձունի (ի դեպ՝ Օձունի համայնքապետի նկատմամբ, ըստ տեղեկությունների, որոշակի գործընթացներ են իրականացվում) համայնքապետների նկատմամբ։ 

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՊՎԾ-ն բավականին լուրջ ուսումնասիրություններ է իրականացնելու որոշ համայնքներում, այդ թվում՝ Ախթալայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում