Սուրբ Սարգիս եկեղեցու արակից գետնանցումում կրպակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

կրպակ

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 01:44-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում գտնվող գետնանցումում: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չշահագործվող կրպակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:27-ին, մարվել՝ 02:37-ին: Այրվել է կախովի առաստաղը (մոտ 100 քմ) ` ամբողջությամբ: