«Առավոտյան մեքենաս գտա այս վիճակում․ միգուցե շներն են արել»․ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Արթուր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ առավոտյան ավտոմեքենան գտել է վնասված վիճակում։ 

«Առավոտյան մեքենաս գտա այս վիճակում։

Մտածում եմ` միգուցե շներն են արել, բայց մեր բակում հազվադեպ եմ թափառող շուն տեսնում, որեւէ ատամի հետք չկա, իսկ տակի защитник կոչվածը պոկելու համար էլ շուն լինելը քիչա։

Եթե շները չեն, ապա իմաստը չեմ հասկանում»,-գրել է պատգամավորը։

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ մեկնաբանութուններում ավելացրել է, որ սա արդեն իրենց խմբակցության պատգամավորներից չորրորդ դեպքն է, և որ  չի  կարծում, թե պատահական է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապակին կոտրելու միջոցով գողություն էին արել նաև «Իմ քայլի» պատգամավորներից Քրիստինե Պողոսյանի «MIni Cooper»-ից։ Ոստիկանները դեպք կարճ ժամանակ անց բացահայտել էին։