Բակո Սահակյանն ընդունել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ԱԱԽ ԱՐՑԱԽ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: