«Հայաստանում այլևս փակ ճանապարհ չի լինելու»․ ցուցարարներին թույլ չտվեցին ճամփա փակել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Նիկոլ

Հայկական Արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան:

Նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը հայտարարել է, որ ստիպված են այս քայլին դիմել, քանի որ ստորագրահավաքին միացած 50 000 մարդու ձայնը լսելի չէ։

«Մենք չենք ուզենա՝ ճանապարհներ փակենք Հայաստանում, բայց ավելի լավ է 5 օր փակ ճանապարհներ ունենանք, և այդ չարաբաստիկ փաստաթուղթը չվավերացվի, և մեր սերունդներին փրկենք սրբապղծությունից, էս պիղծ փաստաթղթից․․․»,-ասել է Վահագն Չախալյանը՝ տեղեկացնեով, որ անհրաժեշտության դեպքում կլինեն ճանապարհ փակելու համահայկական ակցիաներ։

Բողոքի ակցիան վերահսկող ոստիկանը Վահագն Չախալյանին զգուշացրել է, որ Հայաստանում այլևս փակ ճանապարհներ չեն լինելու, ապա իրավապահների կարգադրությամբ ճանապարհը բացվել է։

Նշենք, որ Ազգային ժողովի դիմաց ցուցարարաներին և ստորագրահավաքին էր միացել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Սա հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մեր արժեհամակարգին»,- ասել է պատգամավորը, ապա նկատել, որ ընտանեկան բռնությունը պատժող օրենսդրություն ՀՀ-ում կա ու դրա անվան տակ ընդունելի չէ նման օրենք բերելը։

Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։

1