«Ռեալը» այս մրցաշրջանում լավ արդյունքներ ունի․ Մարսելո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

marcelo

«Ռեալ Մադրիդի» բրազիլացի պաշտպան Մարսելոն  ասել է, որ նախորդ մրցաշրջանը լավ դաս էր ակումբի համար:

«Մենք ոչ մի գավաթ չնվաճեցինք, ինչը հնարավորություն է սխալների մասին մտածելու և եզրակացություններ անելու համար»,- ասել է նա:

Ֆուտբոլիստը նշել է, թե այս մրցաշրջանում ակումբը լավ խաղ է ցուցադրում,  և  որ «Ռեալը» չեմպիոնության ծարավ ունի։