Մեյվեզերը Նուրմագոմեդովին մենամարտի է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Մեյվեզեր

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը  մարտահրավեր է նետել UFC-ի ռուս գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին՝ նրա հետ մենամարտելու պատրաստակամություն հայտնելով ։

Հաբիբը՝ պատասխանելով Մեյվեզերին, հրավիրել է նրան Ռուսաստան, նշելով, որ ինքը պատրաստ է կազմակերպել մենամարտը ու վստահ է, որ դա իր մարտն է լինելու։

 Մեյվեզերն ասել է, որ  թող Հաբիբը գա իր հետ մենամարտելու, իսկ ինքը «նրան կպառկացնի քնելու»։