Կենդանաբանական այգու տնօրենի՝ աշխատանքից ազատվելը օրինաչափ է․ Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իհարկե, կենդանաբանական այգին պետք է սահմանազատված լիներ, և երկու օր անընդմեջ այգու կենդանիները թափառող շների կողմից հարձակման չենթարկվեին: Տնօրենն աշխատանքից ազատվեց` օրինաչափ է:

Բայց հասկանո՞ւմ ենք, չէ որ բուն խնդիրը թափառող ոհմակների ահագնացող քանակն է, և եթե հերթական անգամ երեխայի վրա հարձակման դեպք գրանցվի, ծնողական իրավունքների՞ց ենք զրկելու, թե ո՞ւմ պաշտոնանկ անենք»: