Զարմանում եմ՝ ինչո՞ւ այս կոնվենցիան այս աստիճան մեծ արձագանք առաջացրեց․ Վլադիմիր Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

«Հավատացնում եմ՝ շատ այլ կոնվենցիաներ կան, որոնք վավերացվել են ՀՀ կողմից ու ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ», -ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԵԽ ներկայացուցիչների հետ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ անցկացված փակ քննարկմանն ու դրան զուգահեռ ԱԺ դիմաց կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիային:

«Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ է և մենք որոշակի առումով պետք է այդ ճանապարհով ընթանանք: Խոսքն այս պահին բացարձակ որևէ գրոծընթացի մասին չէ, քննարկումների մասին է: Իրոք զարմանում եմ՝ ինչո՞ւ այս կոնվենցիան այս աստիճան մեծ արձագանք կարա առաջացնի: Հավատցնում եմ՝ շատ այլ կոնվենցիաներ կան, որոնք վավերացվել են ՀՀ կողմից ու ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ», - ասաց Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ կոնվենցիայի վավերացման վերաբերյալ գաղտնի դիվանագիտություն չեն վարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս