42-ամյա կին հետախուզվողը ներկայացել է ոստիկանության բաժին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակություն

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 31-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Հրազանի բաժին է ներկայացել 42-ամյա Անահիտ Փ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: