Սպասում ենք Ստամբուլյան կոնվենցիայի մասին Փաշինյանի պաշտոնական դիրքորոշմանը․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրել է․

«Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմանը։

Քանի որ Հայաստանի իշխանության մեջ Նիկոլ Փաշինյանից զատ այլ սուբյեկտ ես չեմ ճանաչում, հետևաբար Ստամբուլյան կոնվենցիայի մասին իմ կարծիքը կհայտնեմ նրա այս հարցով հայտնած դիրքորոշումից հետո։

Առայժմ նա խուսափում է այս հարցի վերաբերյալ հայտնել իր անձնական և քաղաքական կարծիքը և օգտագործում է իշխանության մեջ ներթափանցած երկրորդական և երրորդական սուբյեկտներին։

Սա իր ոճն է, ուրիշի ձեռքով լուծել իր համար կարևոր հարցերը, սակայն ի՞նչ են մտածում այդ ուրիշները։

Համաձա՞յն են դառնալ գործիք Նիկոլ Փաշինյանի այս ծրագրի իրագործման համար։

Հ.Գ. Ուզում եմ տեսնել Փարիզի հյուրանոցում Փաշինյանին սուրճ բերած Հայաստանից փախած հային, եթե իհարկե նա, առհասարակ, գոյություն ունի . . .

#գնում_ենք_առաջ»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news