Արքայադուստր Հայան նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հորդանանի դեսպանատան 1-ին քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Ամիսներ առաջ Հորդանանի արքայադուստր Հայան փախել էր ամուսնուց՝ Դուբայի շեյխ Մուհամեդից: Այս բոլոր ամիսների ընթացքում արքայադստեր կյանքը վտանգի տակ է եղել, սակայն այժմ՝ դիվանագիտական անձնագիր ստանալուց հետո, ամուսինը չի կարող նրան վնասել։ Այս մասին գրում է woman.ru-ն:

Ամռանը հայտնի էր դարձել, որ Դուբայի կառավարչի կինը՝ արքայադուստր Հայան, փախել է ԱՄԷ-ից՝ երեխաների հետ: Իր հետ արքայադուստրը վերցրել էր նաև մոտավորապես 40 միլիոն դոլար գումար։ Ըստ որոշ տեղեկությունների՝  ներկայում նա գտնվում է Լոնդոնում:

Այս ամբողջ ժամանակահատվածում ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկություններ են տարածվել, որ շեյխն ամեն ինչ անում է, որ Մեծ Բրիտանիան ետ վերադարձնի կնոջն ու երեխաներին:

Հայայի եղբայրը՝ Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը, մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի  քրոջն ընդգրկեն երկրի դիվանագետների ցանկում:

Նշված կարգավիճակը թույլ է տվել Հայային և երեխաներին դիվանագիտական անձեռնմխելիություն:

Օրերս բրիտանական The Times պարբերականը հայտնել էր, որ թագավորական ընտանիքի անդամը պաշտոնապես դասվում է դիվանագետների ցանկում: Արքայադուստր Հայան նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հորդանանի դեսպանատան առաջին քարտուղարի պաշտոնում: