2 դատապարտյալ կիսափակ ռեժիմի ՔԿՀ-ից տեղափոխվել է կիսաբաց ռեժիմի հիմնարկ․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

«Այսօր երկու ցմահ դատապարտյալ կիսափակ ռեժմի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են կիսաբաց ռեժիմի հիմնարկ»,-լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա այսօր այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։  

«Երկու ցմահ դատապարտյալ հենց այս`«Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, տեղափոխվել են Սևան քրեակատարողական հիմնարկ: Նրանցից մեկը Արսեն Արծրունին է, մյուսը՝ Աշոտ Մանուկյանը»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին «Դրոյի» գործով է ցմահ ազատազրկված, իսկ Աշոտ Մանուկյանը 1996 թվականից անազատության մեջ է գտնվում: Նա մեղադրվել է երեք զինծառայողի սպանության համար և գնդակահարության դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: