ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը ձախ շարժիչի անսարքության պատճառով պատրաստվում է արտակարգ վայրէջքի Տյումենում, հաղորդել է Life-ը:
Խոսքը «Յամալ» ավիաընկերության օդանավի մասին է: Ինքնաթիռում կա 83 ուղևոր, այդ թվում՝ երկու երեխա, ինչպես նաև անձնակազմի չորս անդամ:
Ձախ շարժիչն անսարքացել է թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռը ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ Ռոշչինոյի տեղական օդանավակայանից: