Սերժը կխոսի, թե Վիտալիկը, եթե 20 տարի ռեժիմին հանդուրժել ենք, նորերին երկար կհանդուրժենք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

«Ուզում է Սերժ Սարգսյանը խոսի, ուզում է Վիտալի Բալասանյանը կամ Քոչարյանը, հանգիստ եղեք, նրանք վերադարձի որևէ շանս չունեն»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարտի 1-ի» գործով նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Դավիթ Մաթևոսյանը։ 

«1998-ից ժողովրդի էներգիան կուտակվեց, կուտակվեց, և 2018-ին ազատվեցին ռեժիմից։ Հիմա եթե 20 տարի այդ ռեժիմին հանդուրժել է, այս նոր իշխանությանը դեռ երկար է հանդուրժելու։ Չգիտեմ՝ ի՞նչ կոպիտ սխալներ պետք է թույլ տան, որ ժողովուրդն իրենց չհանդուրժի»,- ասել է նա։

Դավիթ Մաթևոսյանը խոսել է նաև իր գործի վերաբերյալ  ՄԻԵԴ-ի վճռի, «Հոկտեմբերի 27-ի» դեպքերի և Նաիրի Հունանյանի դիմումի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։