ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

.

Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ադրբեջանի թիմի հետ և հաղթանակ տարավ 2.5 : 1.5 հաշվով:

Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթեց Էլտաջ Սաֆարլիին:

Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականն այժմ 11 միավորով բաժանում է 4-6 տեղերը: