ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ նոյեմբերի 1-ին կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպման համար գրանցվել է տասը քաղաքացի:
«Հոկտեմբերի 1-ից աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված, կտրուկ ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր ցանկանում են աշխատանքի անցնել Փրկարար ծառայությունում:
Այս հանդիպման ժամանակ ևս քաղաքացիների մեծ մասը դիմել էր աշխատանքի ընդունվելու խնդրանքով:
Նախարարը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց ուսումնասիրել աշխատանքի ընդունման դիմումները և հնարավորության դեպքում ընթացք տալ:
Նախարար Ցոլակյանը ծանոթացավ բարձրացված մյուս հարցերին և խոստացավ իր իրավասության և հնարավորությունների սահմաններում լուծում տալ դրանց»,- նշված է հաղորդագրության մեջ: