Շախմատի կանանց թիմը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

.

Հայաստանի շախմատի կանանց թիմը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Ռուսաստանի թիմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին մրցեց առաջատար Ռուսաստանի հետ: Մրցախաղն ավարտվեց 2-2 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները, Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց և իր կայուն ելույթներով շարունակում է աչքի ընկնել հավաքականի նորեկը՝ Աննա Սարգսյանը, ով հաղթեց այս տուրում: Վերջինս 7 հնարավորից մինչ այս հավաքել է 6,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կավարտվի նոյեմբերի 2-ին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news