«Թրամփն ուզում է, որ Էրդողանն այցելի ԱՄՆ». Թուրքիայի նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

.

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է, որ նախագահ Էրդողանին ուղարկված ԱՄՆ այցելելու հրավերն իրականացվի: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Միջանկյալ նշենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայում ռազմագործողություն իրականացնելու պատճառով Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրինագիծ էր ընդունել:

Այդ կապակցությամբ Էրդողանը հայտնել էր, որ Թրամփի հրավերով` նոյեմբերի 13-ին նախատեսվող հանդիպման շուրջ դեռևս որոշում չի կայացրել և «որոշ հարցականներ կան»:

Իբրահիմ Քալընը նկատել է, որ Թրամփն ամեն անգամ Էրդողանի հետ հանդիպումից հետո արդեն երկու-երեք անգամ է կրկնում է, որ որոշել է զորքերը դուրս բերել Սիրիայից և հավելել. «Համակարգը (ԱՄՆ) ինչ-որ ձևով քայլեր կատարեց, որ ի չիք դարձնի նախագահի (Թրամփի) այդ խոսքերը»:

Ներկայացուցիչների պալատում ընդունված Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, որոնք առնչվում են Էրդողանի ընտանիքին և նախարարներին, Քալընը նշել  է.«Շատ անմակարդակ դրսևորումներ են և անձերի դեմ ուղղված գործողություններ»: