Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել գերեվարված սիրիացի զինվորներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

.

Թուրքիան Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցել  Սիրիայի կառավարական ուժերի 18 զինվորի, ովքեր թուրքական բանակին հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից գերեվարվել էին «Խաղաղության ակունք» ռազմական  գործողության ընթացքում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Այժմ նշյալ զինվորները տեղափոխել են Սիրիայի Քամիշլ քաղաքի օդանավակայան։

Հիշեցնենք, որ Սոչիում ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսային շրջանների՝ վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել։ Համաձայնության կետերից մեկն այն էր, որ քուրդ զինյալները պետք է դուրս գային թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններից։