Փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է գտնվել կոմայի մեջ․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

 

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է գտնվել կոմայի մեջ, սակայն շարժել է աչքերը՝ մի փոքր կենդանության նշաններ ցույց տալով։ 24News-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նրան դաժան ծեծի ենթարկելու համար երկու անձ կալանավորված է։