Թալանել են Բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի բնակարանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակություն

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, առանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով մտել են Նորագյուղ թաղամասի բնակիչ, 52-ամյա Մելիք Սողոմոնյանի տուն և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Սողոմոնյանի տանից հափշտակել են սպասք, «Բայկալ MP-135» տիպի 12մմ տրամաչափի որսորդական հրացան, գումար և ոսկյա զարդեր:

Ըստ տեղեկությունների՝ տուժած Մ. Սողոմոնյանը աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետ: