Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու Մակրոնի խոսքերի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

բակո

Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսենը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ՝ բացատրություն տալու երկրում «անօրինական ուկրաինական ցանցերի» մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերի համար, հաղորդում է 112.ua-ն:

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ Ֆրանսիա մեկնող Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ ֆրանսիական կողմից որեւէ պահանջ չկա, հետեւաբար, Մակրոնի խոսքերը, որոնք վերաբերում էին ներգաղթի եւ օրինական աշխատանքի խնդիրներին, հանվել են կոնտեքստից:

Ուկրաինական հեռուստաալիքը նշում է, որ Մակրոնը հոկտեմբերի 30-ին Valeurs Actuelles ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է անօրինական ներգաղթի դեմ պայքարելու մտադրության մասին: Նա ասել է, որ նախընտրում է, որպեսզի «օրինական ճանապարհով գան մարդիկ Գվինեայից կամ Կոտ դ'Իվուարից… քան բուլղարական կամ ուկրաինական անօրինական ցանցերից»: