Թուրքիան ՌԴ ԶՈՒ-ին է փոխանցել Սիրիայի կառավարական ուժերի 18 զինվորի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Թուրքիան Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցել  Սիրիայի կառավարական ուժերի 18 զինվորի, ովքեր թուրքական բանակին հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից գերեվարվել էին «Խաղաղության ակունք» ռազմական  գործողության ընթացքում» Այս մասին գրում է ermenihaber-ը:

Զինվորները տեղափոխվել են Սիրիայի Քամիշլ քաղաքի օդանավակայան։ Հիշեցնենք, որ Սոչիում ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսային շրջանների վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել։ Համաձայնության կետերից մեկով՝ քուրդ զինյալները պետք է դուրս գային թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններից։