Մբապեն երբ ազատություն է ստանում, անհավանական բաներ է անում․ Զինեդին Զիդան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի խաղին մասին:

«Մբապեն երիտասարդ և շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նրա գրանցած արդյունքները բավականին տպավորիչ են:

Կարծում եմ՝ ՊՍԺ-ի հետ խաղում մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք Մբապեին: Երբ նա ազատություն է ստանում, անհավանական բաներ է անում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: