Բրազիլիայում ձերբակալվել է աշխարհի ամենահարուստ ստրկավաճառը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հայտարարել է աշխարհի ամենախոշոր ստրկավաճառի համարում ունեցող Սայֆուլլահ Ալ-Մամունի ձերբակալության մասին, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ նա ծնվել է Բանգլադեշում:

Ոստիկանությունը հայտարարել է նաեւ Ալ-Մամունի հետ կապ ունեցող ստրկավաճառների խոշոր բանդայի ձերբակալության մասին:

Հանցագործների դեմ գործողություններն իրականացվել են ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային վերահսկողության ծառայության հետ համատեղ:

Բրազիլիայի ոստիկանությունը սառեցրել է նաեւ ստրկավաճառների 42 բանկային հաշիվ:

Նշվում է, որ Ալ-Մամունը Բրազիլիա է տեղափոխվել 6 տարի առաջ՝ ունենալով փախստականի կարգավիճակ եւ բնակվել Վենսեսլաու-Բրասում, որը տուն է համարվում ողջ աշխարհից ներգաղթյալների համար:

ԱՄՆ-ում նրան մի շարք մեղադրանքներ է առաջադրվել: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Ալ-Մամունը մեղադրվում է Ասիայից Սան Պաուլու մարդկանց անօրինական տեղափոխման եւ մաքսանենգ ճանապարհով նրանց ճանապարհորդությունը կազմակերպելու մեջ: Մաքսանենգներն իրենց գործունեությունը ծավելել են Պերուում, Էկվադորում, Պանամայում, Կոստա Ռիկայում, Նիկարագուայում, Հոնդուրասում, Գվատեմալայում եւ Մեքսիկայում: