Կոտայքի մարզում Opel-ը տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

բակո

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 35 ZX 237 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news