Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարը ՖԻԴԵ-ի աղյուսակում 7-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Լևոն Արոնյանը կրկին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում է:  ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատարը  7-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արոնյանը 14-րդն էր և այս անգամ նա զգալիորեն բարելավել է իր տեղը աղյուսակում: Վերջին շրջանում Արոնանը գրեթե առանց հանգստի մասնակցում է մրցաշարերի: Ներկայումս հավաքականի կազմում նա հանդես է գալիս Եվրոպայի թիմային առաջնությունոմ:

Նշենք նաև, որ 100 լավագույն շախմատիստների թվում են Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայցուցիչներ՝  Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ):

Կանանց 100 լավագույնների թվում են Լիլիթ Մկրտչյանը (66-րդ տեղ) և Էլինա Դանիելյանը (71-րդ տեղ):