Հալեպում զինյալները բնակելի թաղամաս են հրետակոծել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Հալեպ

Հալեպի Ալ-Նիլ բնակելի թաղամասում ահաբեկիչները երկու հրթիռ են բաց թողել։ Մեկ խաղաղ բնակիչ վիրավորում է ստացել։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սիրիայի ազգային САНА գործակալությանը։

Հալեպի ազատագրումից հետո 2016 թ․ ծայրահեղական խմբավորումների ջոկատներն ամրացել են Հալեպի հարավի և հարավ-արևելքի գյուղերում։ Այնտեղից զինյալները հաճախ են քաոսային հրետակոծության ենթարկում Հալեպի բնակելի թաղամասերը։