«Ռեալ»-ը չունի հիմնական կամ պահեստային խաղացողներ․ Զիդան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Զիդան

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ ակումբի խաղերին մարզադաշտ են դուրս գալիս այն ֆուտբոլիստները, ովքեր խաղին ընդառաջ առավել պատրաստված են։ Գլխավոր մարզիչն ասել է, որ արքայական ակումբը չունի հիմնական կամ պահեստային խաղացողներ։

«Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ասում են «Ռեալի» Ա կազմ, Բ կազմ: Մեկնարկային կազմում միշտ հայտնվում են լավագույն մարզավիճակում գտնվող խաղացողները»,- նշել է Զիդանը։

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Ռեալը» կմրցի «Բետիսի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: