ԱՄՆ Սենատը Ցեղասպանության ճանաչման մեկ այլ բանաձև է քննարկելու․ ՀՀ վարչապետի օգնական

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News 

Սենատ

Վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը հայտնել է, որ ԱՄՆ Սենատում գործընթաց է սկսվել Հայոց ցեղասպանության մեկ այլ, N 150 բանաձևի ճանաչման վերաբերյալ։ Այս մասին տեսանյութը հրապարակված է Կառավարության ֆեյսբուքյան էջում։

«Սենատում բանաձևը N 150 է, մոտավորապես նույն բովանդակությամբ բանաձև է լինելու և այնտեղ ևս մոտ ժամանակներս քննարկման ու քվեարկության կդրվի բանաձևն ու անշուշտ կարծում եմ, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը դրական և ուժգին ազդակ կլինի Սենատի որոշման համար»,- ասել է վարչապետի օգնականը։