Շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում 4-րդն է, կանայք` 7-րդը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

.

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում 4-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9 տուրերից հետո Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմը հավաքեց 13 միավոր և գրավեց 4-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոնդարձավ Ռուսաստանի ընտրանին` հավաքած 15  միավորով:

Կանանց առաջնության չեմպիոն Ռուսաստանն է, որը հավաքեց 16 միավորը: Արծաթե մեդալներընվաճեցին վրացիները 15 միավորով և բրոնզիարժանացան Ադրբեջանի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականը 7-րդն է: