Սերժ Սարգսյանին ձերբակալելու հիմքեր կան․ նա նախօրոք բարձրաձայնում է այդ մասին․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

«Սերժ Սարգսյանը լավ գիտի՝ ինչ է արել, ինչի համար իրեն կձերբակալեն։ Նա երևի գիտի, որ ձերբակալելու հիմքեր կան, դրա համար նախօրոք բարձրաձայնում է այդ մասին»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ եթե մինչ այժմ Սերժ Սարգսյանը չի ձերբակալվել կա՛մ քրեական գործ չի եղել, կա՛մ հիմքերը բավարար չեն ձերբակալության ու քրեական գործ հարուցելու համար։

Պատգամավորը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե երկու նախկին նախագահներին միաժամանակ կալանավորել չի կարելի, քանի որ դա ծանր հետևանքներ կարող է ունենալ՝ պատճառաբանելով, որ եթե կան քրեական գործեր հարուցելու հիմքեր, ապա դրան պետք է հաջորդեն գործողությունները։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news