3 տարի շարունակ հետախուզվողին գտել են Համբուրգում ու տեղափոխել Երեւան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

/

Նոյեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ եւ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների համատեղ օպերատիվ խումբը Համբուրգ-Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխել 43-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2016թ. ապրիլի 26-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112, 325 եւ 329 հոդվածների 1-ին մասերի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: