Ողբերգական վթար Արմավիրում. բախվել են Mercedes-ն ու 06-ը. մայր ու որդի մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

.

Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13:10-ի սահմաններում Ոսկեհատ-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 10 MP 055 համարանիշի և Mercedes մակնիշի 34 AV 770 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ «Աստղիկ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Մինչ վթարի վայրում զննություն էր կատարվում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից ՝ 49-ամյա Կարեն Հակոբյանն ու 69-ամյա Արևհատ Հակոբյանը գիտակցության չգալով՝ մահացել են։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի Վաղարշապատի Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ Կ. Հակոբյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում: