Կանադայում փոթորիկի արդյունքում հոսանքազրկվել են 100 հազարավոր տներ, մահացել է մեկ մարդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

.

Կանադայի Քվեբեկ նահանգում փոթորիկը խլել է մեկ մարդու կյանք, հարյուր հազարավոր մարդկանց թողել առանց էլեկտրականության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է CBS-ը:

63-ամյա տղամարդը մահացել է, երբ փոթորիկի պատճառով ծառն ընկել է նրա վրա: Տղամարդն այդ ժամանակ լուսանկարելիս է եղել մեկ այլ ընկնող ծառ: Ուժեղ քամին ավերել է մեկ գազալցակայան և հարյուր հազարավոր մարդկանց զրկել էլեկտրականությունից:  Մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, երբ աղյուսե պատի մի մասն ընկել է շենքներից մեկի վրա: Շենքից մարդկանց տարհանել են:

Էլեկտրականությունից զրկված տների թիվն աճում է, քանի որ փոթորիկի արդյունքում ծառերի ճյուղերն ընկնում են էլեկտրալարերի վրա: