Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Մնացականյան

Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին: 

Նախարար Մնացականյանը Արևելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Այցի շրջանակներում ԱԳ նախարարը մասնակցելու է նաև մի շարք այլ միջոցառումների և  հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։