Տարիների ջանքով ձեռքբերված դիվանագիտական հաջողություններից չեն հրաժարվում․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Փաշինյանն ասում է, թե Արցախի հարցում Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են: Հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին: Ի տարբերություն Փաշինյանի՝ Արցախում Ալիևին կիրթ և նորմալ չեն համարում, դավադրաբար պատերազմ հրահրող ուժեր սեփական հայրենիքում չեն փնտրում, իբր հող տալու համար, հերոսներին չեն նվաստացնում և կալանավորում։

Տարիների ջանքով ձեռքբերված դիվանագիտական հաջողություններից չեն հրաժարվում։

Եւ , ի վերջո, բարձրաձայն հայտարարում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի:

Հ.Գ. Сначала подумай,потом говори.»։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news