«100%-ով մեղավոր եմ».Կադիրովի ազգականը ներողություն է խնդրել էլեկտրաշոկերով տանջելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

 

ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ազգականը՝ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովը, ներողություն է խնդրել Գրոզնիի քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ էլեկտրաշոկերով մարդկանց տանջելու համար։ 

«Արդարացումներ չունեմ, 100 տոկոսով մեղավոր եմ: Ես պատրաստ եմ պատիժ կրել իմ սխալների համար, բայց ես դա վատ մտքով չեմ արել, չեմ արել անձնական շահիս համար, այլ նրա համար եմ արել, որպեսզի օգնեմ այն մարդկանց, որոնք դարձել են խարդախների զոհը»,- ասել է Իսլամ Կադիրովը և որպես իր վարքի պատճառ նշել իր ավտովթարները։ 

«Ես 29 անգամ ընդհանուր անզգայացում են տարել, ասում էին, որ բուժում ու վերականգնում անցնեմ, բայց ես կարծում էի, թե ճիշտ եմ անում, օգնում եմ մարդկանց: Այսօր ես հասկանում եմ, որ դա սխալ է: Այդպիսի վարքը պատիվ չի բերում Կադիրովի թիմից և ոչ մեկին: Ես ինքս ինձնից ամաչում եմ այսօր»,- նշել է Իսլամ Կադիրովը, ապա հերքել շրջանառվող այն լուրը, թե իրեն պաշտոնից ազատել են Կադիրովի նկատմամբ դավադրության գործում ներգրավված լինելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրոզնիի նախկին քաղաքապետի մասնակցությմաբ տեսանյութի հրապարակումը համաձայնեցվել է Չեչնիայի նախագահի հետ:

«Դա արվել է, որպեսզի ժողովրդին ցույց տան, որ Ռամզան Կադիրովի շրջապատում չեն կարող լինել դավաճաններ, և եթե Կադիրովի մերձավորներից ինչ-որ մեկին պատժում են, դա անում են մարդկանց կարիքների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար»,-սել էր Կադիրովի մամուլի խոսնակ Ալվի Քարիմովը:

Տեսանյութեր

Live

Լրահոս