Մեսսին ու Ռոնալդուն հրեշներն են, ես դեռևս հեռու եմ նրանցից․ Մանե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Մանե

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի խաղամակարդակի մասին։  Գրում է Sport24.ru-ն։

«Մեսսին ու Ռոնալդուն հրեշներ են, ես դեռևս հեռու եմ նրանց մակարդակից։ Միաժամանակ ամեն հնարավորն անում եմ, որպեսզի հասնեմ նրանց։ «Ոսկե գնդակի» հավականորդ դառնալու հնարավորությունն ինձ տրվել է շնորհիվ երկար ժամանակ ծանր աշխատանք տանելու։ Դա ավելի շուտ մանկության երազանք է, ինձ ավելի շատ հուզում են թիմի հետաքրքությունները»,- ասել է ֆուտբոլիստը։

Այս մրցաշրջանում 27-ամյա սենեգալցին 15 խաղի է մասնակցել, խփել է 10 գոլ, ու 5 արդյունավետ գոլային փոխանցում է արել։